ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ո՞Ւր եք, տղաներ, որ ելաք մարտի

Ո՞Ւր եք, տղաներ, որ ելաք մարտի
23.11.2012 | 11:55

Տապալվելու դատապարտված ԱԺ արտահերթ նիստի նախաձեռնության տակ չէին ստորագրել ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև ոչ անհայտ, սակայն հայտնի քրեական գործով անցնող Կարո Կարապետյանը և Դավիթ Քոչարյանը: Նրանք նույնպես ներկա չէին: Նիստին չէր մասնակցում նույնքան ոչ անհայտ, նախկին ՀՀԿ-ական Գրիգոր Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, որը ժամանակին կառավարության ծրագրին ձեռնպահ էր քվեարկել, որին Շենգավիթի 11 ընտրատարածքում աջակցել էր ՀՀԿ-ն: Նիստին չէր մասնակցում նույնքան ոչ անհայտ Գրիգոր Գրիգորյանը` մարտի մեկի գործով «անցնող» Շերիֆը: Չէր մասնակցում Վահան Կարապետյանը, որը նույնքան ոչ անհայտ «Շեյխանի» ընկերն է, գործարար, ԱԺ երկրորդ ամենահարուստ պատգամավորը` Գագիկ Ծառուկյանից հետո, ըստ իր հայտարարագրի: Նիստին չէր մասնակցում նաև ԲՀԿ-ական Մերուժան Սիմոնյանը, որն ընտրվել է Սասուն Միքայելյանի ընտրատարածքից:
Մեզ հետ զրույցում` ինչո՞ւ չկան նրանք, Վարդան Օսկանյանը բազմանշանակ ասաց. «Սպասենք, հույս ունենանք, որ նիստը դեռ կկայանա»` աչքերով ինչ-որ անհայտ տեղ ցույց տալով: Ըստ ամենայնի, նկատի ունենալով Մոսկվան, ուր այս օրերին գտնվում էր Սերժ Սարգսյանը` վերջնական պայմանավորվածությունների, Եվրասիական միության հարցերով:
Հասկանալի էր` նրանք չէին գալու: Էլ ավելի հասկանալի էր, թե ինչու չեն եկել:
Ժամը երեքին, երբ վերջնականապես պետք է հայտարարվեր, որ քվորում չկա, դահլիճը դատարկ էր «ողբերգականորեն». ընդդիմությունից ութ պատգամավորներ էին, Ալեքսանդր Արզումանյանը ձեռքերը տարածել ու հարցնում էր` էս ուր են, բա էս ո՞ւր են: ԲՀԿ-ն ընդհանրապես չկար. միայն Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանն էին նստած իրենց տեղերում: Շարմազանովը, նայելով ԲՀԿ-ի դատարկ աթոռներին, արձանագրեց վիճակը, փակեց նիստն ու գնաց:
Երկու ԲՀԿ-ականները նույնպես դուրս եկան դահլիճից, միջանցքում միմյանց հետ ինչ-որ հարց քննարկելով. «Տխրեցի՞ք, տղաներ», հարցրին բուռն խոսող պարոն Օսկանյանին և Մարգարյանին: Օսկանյանը պաուզա վերցրեց, ապա անգլիական ժպիտով, թե` «Կարծում ես` այդքան միամի՞տն էինք»:
Ինչ ենք կարծում` չասենք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ